Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Օրական թվայնացվում է 2-3 գիրք

Օրական թվայնացվում է 2-3 գիրք
14.03.2013 | 16:41

Հայաստանի ազգային գրադարանը թվայնացնում է իր ողջ ֆոնդը: Գործընթացը սկսվել է 2011-ին:

Գրադարանի գրադարանային տեխնոլոգիաների զարգացման և շտեմարանների լեզվաբանական ապահովման գիտահետազոտական կենտրոնի բաժնի վարիչ Նունե Սամվելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ օրական թվայնացվում է 2-3 գիրք: Արդեն թվայնացվել է 550 գիրք: Շտեմարանը անվճար է և շուրջօրյա, յուրաքանչյուր ընթերցող կարող է ազատ ներբեռնել ցանկացած գիրք:
«Թվային գրադարան ստեղծելու աշխատանքներում առաջնությունը տրվել է հայ հնատիպ գրքերին: Առջևում դեռ 6,5 միլիոն ֆոնդ կա, որի թվայնացումը տարիների աշխատանք է պահանջում»,- ասաց Նունե Սամվելյանը:
Հավելենք, որ ՀԱԳ-ը հայ տպագիր արտադրանքի ամենամեծ պահոցն է աշխարհում:
Գրադարանի հարուստ գանձարանում պահպանվում են հայերեն առաջին տպագիր գիրքը` «ՈՒրբաթագիրքը», առաջին պարբերականը` «Ազդարարը», առաջին տպագիր քարտեզը` «Համատարած աշխարհացոյցը»:
Օրական շուրջ 900 ընթերցող է այցելում գրադարան: Տարվա ընթացքում օգտվողներին տրվում է 1,5 մլն միավոր գրականություն:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2191

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ